Նախագահը ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին
Նախագահ Սերժ Սարգսյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Համերգի ընթացքում ռուսական էստրադայի անվանի ներկայացուցիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հայ արտիստների հետ միասին կատարել է 20-րդ դարի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:












