Առևտրի միջազգային օր՝ «Էլդորադոյում»․ անհավանական գներ՝ միայն հոկտեմբերի 10-ին մինչև երեկոյան 10:10
Հոկտեմբերի 10-ին շոփինգի միջազգային օրվա կապակցությամբ «Էլդորադոն» հայտարարում է լայնածավալ զեղչեր՝ հնարավորություն տալով ցանկալի տեխնիկան և տան համար անհրաժեշտ ապրանքները ձեռք բերել անհավանական զեղչերով։
Միայն մեկ օր՝ հոկտեմբերի 10-ին, «Էլդորադոյի» բոլոր վաճառասրահներում կգործեն հատուկ զեղչեր էլեկտրատեխնիկայի և տան պարագաների լայն տեսականու համար։ Ընկերությունից նշում են, որ սա հիանալի հնարավորություն է նրանց համար, ովքեր վաղուց ծրագրում էին թարմացնել կենցաղային տեխնիկան, ձեռք բերել նոր սարքավորումներ կամ պարզապես կատարել երկար սպասված գնումները՝ օգտվելով հատուկ առաջարկներից։
Բացի զեղչերից, գնորդները կարող են օգտվել նաև ապառիկի արտոնյալ պայմաններից և լավագույն գնի երաշխիքից, ինչը գնումները դարձնում է առավել շահավետ և հասանելի։ Սակայն, կա մեկ կարևոր հանգամանք: Առաջարկները գործելու են միայն հոկտեմբերի 10-ին՝ մինչև երեկոյան ժամը 22:00-ն։










