Չնայած անհամաձայնություններն ու հույզերը երբեմն լարվածություն են ստեղծել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև հարաբերություններում, չպետք է թույլ տալ, որ դրանք քայքայեն այդ կապերը․ Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել Եվրոպային «արթնանալ»։
«Մենք հավատում ենք, որ Եվրոպան կարող է արթնանալ իր երկարատև քնից և վերստին վառել հազարավոր տարիներ առաջ այստեղ վառված կրակը։ Առաջին նշաններն արդեն երևում են։ Ամբողջ մայրցամաքում մենք ականատես ենք լինում այն բանին, ինչը, մեր հույսով, սերնդափոխության սկիզբ կլինի։
Չնայած անհամաձայնություններն ու հույզերը երբեմն լարվածություն են ստեղծել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև հարաբերություններում, չպետք է թույլ տալ, որ դրանք քայքայեն այդ կապերը»,-նշել է նա։














