Արարատ Միրզոյանը և Կայուն տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով Եվրոպական հանձնակատարը քննարկել են տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

19:58 • 23.09.26

Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կայուն տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով Եվրոպական հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ–ԵՄ Կապակցվածության գործընկերության շրջանակներում փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր՝ որպես ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կարևոր բաղադրիչ: Ընդգծվել է Հայաստանի՝ տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին ինտեգրման և ներառական կապակցվածության զարգացման կարևորությունը և այս ուղղությամբ քննարկումների ակտիվ դինամիկան:

Քննարկվել են տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետևողական զարգացման նախաձեռնություններ:

Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման հարցերի՝ որպես ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածության ծրագրերի և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևոր բաղկացուցիչ:

Նախարար Միրզոյանը և հանձնակատար Ցիցիկոստասը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԵՄ միջև ավիացիոն ոլորտում համագործակցության շուրջ:

Արարատ Միրզոյանը և Կայուն տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով Եվրոպական հանձնակատարը քննարկել են տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները