Հայաստանում պետք է լռեցվեն բոլոր այն մարդիկ, ովքեր դեռ շարունակում են Ադրբեջանին թշնամի համարել, Արցախն էլ՝ հայրենիք. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հասկանում եմ, որ թե՛ քննիչների, թե՛ դատավորի և թե՛ գործի ընտրությունը նախօրոք պլանավորած է եղել և չէր կարելի ակնկալել, որ դատարանում արդար որոշում է լինելու, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով Արթուր Դանիելյանի կալանավորման մասին։
Նա նշեց, որ Դանիելյանին կալանքի տանելը հերթական քաղաքական մեծ պատվերի առաջին քայլերի իրականացումն է։
«Հայաստանում պետք է լռեցվեն բոլոր այն մարդիկ, ովքեր դեռ շարունակում են Ադրբեջանին թշնամի համարել և ովքեր դեռ շարունակում են Արցախը հայրենիք համարել»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։














