Շրիլանկացի հարսնացուն 3 կմ երկարությամբ սարի է կրել, որը բռնել է250 երեխա (լուսանկարներ, տեսանյութ)

21:17 • 23.09.17

Շրի Լանկայում հետաքննություն են սկսել ամուսնական զույգի նկատմամբ, որը հարսանիքի ժամանակ հարյուրավոր երեխաների է օգտագործել հարսնացուի սարիի «պոչը» բռնելու համար:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, շուրջ 250 աշակերտ է մասնակցել հարսնացուի՝ 3 կմ երկարությամբ սարին տանելու արարողությանը, երբ նորապսակները քայլելիս են եղել Կանդի քաղաքի գլխավոր փողոցով:

Երեխաների պաշտպանության ազգային կազմակերպությունը հայտարարել է, որ նման միջոցառման ժամանակ երեխաներին շահագործելը դասերի ժամերին հակաօրինական է, որի համար մինչև 10 տարվա ազատազրկում է սպասվում:

Սարին ամենաերկարն է, որը երբևէ որևէ հարսնացու կրել է Շրի Լանկայում: Նշվում է, որ պետական դպրոցի ևս հարյուր աշակերտ որպես ծաղիկ պահող են եղել հարսանիքի ժամանակ:

 

 

 

Շրիլանկացի հարսնացուն 3 կմ երկարությամբ սարի է կրել, որը բռնել է250 երեխա (լուսանկարներ, տեսանյութ)