Բարսելոնան խոշոր հաշվով հաղթանակ տարավ (տեսանյութ)

00:54 • 24.09.17

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ժիրոնայի» դարպասը. հատկանշական է, որ դրանցից երկուսն ինքնագոլեր են գրանցվել:

 

Հանդիպման 17-րդ րոպեին Ադայն է պատահմամբ գնդակն ուղարկել դարպասը, իսկ 48-րդ րոպեին Ալեիշ Վիդալի փոխանցում-հարվածից հետո գնդակն անդրադարձել է դարպասապահ Իրաիսոսից: Խաղի 69-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Լուիս Սուարեսը:

 

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 18 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

 

Բարսելոնան խոշոր հաշվով հաղթանակ տարավ (տեսանյութ)