Ջո Բերլինգերի՝ Ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի փառատոնում

23:47 • 26.10.17

Ամերիկացի կինոռեժիսոր Ջո Բերլինգերի նկարահանած «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, լավագույնն է ճանաչվել Լոս Անջելեսի այս տարվա մրցանակաբաշխության փաստավավերագրական ֆիլմերի անվանակարգում:

Ինչպես ներկայացնում է Deadline-ը, ֆիլմը, որի պրոդյուսերական կազմում ընդգրկված են Բերլինգերը, Էրիկ Էսրայիլյանը և Չիփ Ռոզենբլումը, պատկերում է Թուրքիայի կառավարության կողմից մեկ դար շարունակվող ժխտողականության արշավները:

Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Քրիստիան Բեյլը, Մայք Մեդավոյը, Էրիկ Պողոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սառաֆյանը, Շորե Աղդաշլուն և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

Հիշեցնենք, որ Abramorama և Gathr Films ընկերությունները նոյեմբերից սկսելու են ֆիլմը ցուցադրել Նյու Յորքի և Լոս Անջելեսի կինոթատրոններում:  

Ջո Բերլինգերի՝ Ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը հաղթել է Լոս Անջելեսի փառատոնում