Մոսկվայի կենտրոնում կտեղադրվի Բուլգակովի արձանը
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ստորագրել է քաղաքի կենտրոնում հայտնի գրող Միխայիլ Բուլգակովի հուշարձանը տեղադրելու մասին փաստաթուղթ, հայտնում է ria.ru-ն:
Փաստաթղթի համաձայն՝ տաղանդավոր գրողին նվիրված հուշարձանը տեղադրվելու է նրա թանգարանի մոտ՝ մինչ 2018թ. դեկտեմբերի 31-ը:
Միխայիլ Բուլգակովը բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների, պիեսների հեղինակ է, սակայն նրան համաշխարհային ճանաչում է բերել «Վարպետը և Մարգարիտան» վեպը, որն առաջին անգամ լույս է տեսել 1966 թվականին՝ իր մահից տարիներ անց։










