Իրավապահները խուզարկություն են անցկացնում Ջիգարխանյանի թատրոնում

14:42 • 26.10.17

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են անցկացնում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարվության ներքո գործող դրամատիկական թատրոնում, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ թատրոնի գրական բաժնի ղեկավար Նատալյա Կորնեևային հղումով:

Առկա տվյալների համաձայն՝ իրավապահները վերցնում են հաշվապահական բաժնի փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ նախօրեին 82-ամյա դերասանը հայտնել էր անձնագրի գողության մասին: Ջիգարխանյանն անձնագրի գողության փաստով դիմել էր իրավապահներին: Արտիստի խոսքով՝ անձնագիրը կարող են գողացած լինել իր իսկ հիմնած թատրոնում՝ հոկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում:


Հայտնի է, որ հոկտեմբերի 24-ին դերասանը դուրս է գրվել Մոսկվայի հիվանդանոցներից մեկից, ուր հոկտեմբերի 10-ին տեղափոխվել էր կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ընտանեկան վեճի հետևանքով ինքնազգացողության վատացման պատճառով:

Հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո նա գնացել է դատարան ու ամուսնալուծվելու հայց ներկայացրել: Ջիգարխանյանի խոսքով՝ իրենից 44 տարով փոքր կինն իրեն ոչ միայն թալանել է, այլև փորձել սպանել:

Հետաքրքրական է, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ անհետացել է Ջիգարխանյանի կտակը: Նրա մտերիմների խոսքով՝ Վիտալինան յուրացրել է դերասանի ամբողջ կարողությունը:

Իրավապահները խուզարկություն են անցկացնում Ջիգարխանյանի թատրոնում