Մերիլին Մենսոնը հեռացրել է խմբից բռնաբարության համար մեղադրվող բաս կիթառահար Ռամիրեսին
Ամերիկացի ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնը հայտարարել է, որ հրաժարվել է բռնաբարության համար մեղադրվող բաս կիթառահար Թվիգի Ռամիրեսի հետ համագործակցությունից: Այդ մասին երգիչը հայտնել է Facebook-ում:
Մենսոնը նշել է, որ առաջիկա համերգային շրջագայություններին Ռամիրեսին կփոխարինի մեկ այլ բաս կիթառահար: Ռոքերն իր խմբի նախկին մասնակցին հաջողություն է մաղթել:
Այդ որոշման պատճառը նա չի մեկնաբանել, սակայն հրապարակման մեկնաբանություններում շատ երկրպագուներ աջակցել են նրա որոշմանը՝ հիշատակելով բռնաբարության համար բաս կիթառահարին ուղղված մեղադրանքները:
Հոկտեմբերի 20-ին Jack Off Jill խմբի երգչուհի Ջեսիկա Ադամսը մանրամասն նկարագրել է Facebook-ում, թե ինչպես է նրան բռնաբարել Ռամիրեսը:










