Google-ը «Ծառայողական սիրավեպ» ֆիլմին նվիրված դուդլ է ստեղծել
Google որոնողական համակարգը ռեժիսոր Էլդար Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» ֆիլմի 40-ամյա հոբելյանին նվիրված «դուդլ» է ներկայացրել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, հակիրճ հոլովակում պատկերվել է ֆիլմի գլխավոր հերոս Անատոլի Նովոսելցևը, որը նստած խոսում է ինքն իր հետ՝ նմանակելով Կալուգինային նրա աշխատասենյակում: Այդ պահին ներս է մտնում գլխավոր հերոսուհին և տեսնում է նրան:
Ինչպես ընդգծել են որոնողական հսկայի ներկայացուցիչներն, այդ տեսարանն ամենահայտնիներից է կինոնկարում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 58 մլն մարդ է դիտել«Ծառայողական սիրավեպ» ժապավենը համամիութենական պրեմիերայի ժամանակ:
Նշենք, որ ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են Ալիսա Ֆրեյնդլիխը և Անդրեյ Մյախկովը: Ֆիլմն էկրան է բարձրացել 1977-ի հոտեմբերի 26-ին:











