Սիրված աստղեր, որոնք տարբեր տարիների հայտնվել են Playboy-ի շապիկին (լուսանկարներ)
Սուպերմոդելներ, կինոյի, սպորտի և հեռուստատեսության աստղեր. վերջին 60 տարվա ընթացքում Playboy ամսագրի համար լուսանկարվել են բազմաթիվ գեղեցիկ կանայք:
AdMe.ru-ն ներկայացրել է ԱՄՆ-ի տղամարդկանց ամենագլխավոր ամսագրի շապիկը զարդարած կանանց:
Մերիլին Մոնրո, 1953 թվական
1953 թվականին Մոնրոն դարձել է Playboy-ի շապիկին հայտնված առաջին մոդելը: Հատկանշական է, որ դերասանուհին հատուկ չի նկարահանվել ամսագրի համար. օգտագործվել են նրա լուսանկարները:

Էլիզաբեթ Թեյլոր, 1963 թվական
Հոլիվուդի թագուհին նույնպես զարդարել է Playboy-ի շապիկը:

Կատրին Դենյով, 1963 թվական
Ֆրանսիացի դերասանուհին դարձել է Եվրոպայի առաջին ներկայացուցիչը, որը հայտնվել է ամսագրի շապիկին: Այն ժամանակ նա 20 տարեկան է եղել:

Բարբարա Սթրեյզանդ, 1977 թվական
Սթրեյզանդը լուսանկարվել է ամսագրի համար 35 տարեկան հասակում:

Մադոննա, 1985 թվական
Մադոննայի լուսանկարները պատահաբար են հայտնվել Playboy-ում. ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները գնել է պարուհու մերկ լուսանկարները, որոնք արվել են 1979 թվականին: Մադոննան արձագանքել է՝ ասելով, որ ինքն ամաչելու բան չունի:

Սինդի Քրոուֆորդ, 1988 թվական
1988 թվականին Քրոուֆորդը դարձել է Playboy-ի շապիկին հայտնված առաջին սուպերմոդելը, և նա էլ եղել է մոդելներից առաջինը, որ համաձայնել է մերկ լուսանկարվել:

Նաոմի Քեմփբել, 1999 թվական
Նաոմին զարդարել է 20-րդ դարի վերջին Playboy-ը՝ 1999 թվականի Նոր տարվա համարը՝ դառնալով ամսագրի շապիկին հայտնված առաջին սևամորթ աղջիկը:

Քիմ Քարդաշյան, 2007 թվական
Քարդաշյանը հայտնվել է Playboy-ի շապիկին «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի պրեմիերայից հետո:

Քեյթ Մոս
Բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսը դարձել է Playboy-ի 60-րդ հոբելյանական համարի դեմքը. նկարահանման պահին նա 39 տարեկան է եղել:
![]()










