Փաստեր Հարի Փոթերի մասին, որոնք շատերի համար անհայտ են եղել (լուսանկարներ)

16:02 • 27.10.17

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթեր» վիպաշարը և դրա հիման վրա նկարահանված ֆիլմաշարը մեզնից շատերի համար ոչ միայն անցած տարիների մասին հիշողություն են, այլ նաև ներկա. երկրպագուները մինչ օրս վերընթերցում և վերանայում են բարության համար պայքարող տղայի և նրա ընկերների մասին գրքերն ու ֆիլմերը:

AdMe.ru-ն մի շարք փաստեր է բացահայտել այս հեքիաթային աշխարհի մասին, որում երազում են հայտնվել թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները:

Ջոան Ռոուլինգը ստվերագրել է Հարի Փոթերի մասին վերջին գլուխը գրքի վրա աշխատելու առաջին տարվա ընթացքում


 
Տեսարանը, երբ Հագրիդը դուրս է հանում կիսամեռ Հարի Փոթերին Արգելված անտառից, ինչպես նաև Հոգվարթսի համար վերջին պայքարի տեսարանը և այն, որ Հարին ստիպված էր գնալ մահվանն ընդառաջ՝ շրջապատված ուրվականներով. այս ամենը Ռոուլինգն իմացել է ամենասկզբից: Հագրիդը բերել է Հարիին մոգության աշխարհ, և նա էլ ձեռքերի վրա տանում է տղային, երբ բոլորը մտածում են, թե նա մահացել է: Հենց այս դետալի պատճառով Ռոուլինգը ողջ է թողել Հագրիդին:

 


 

Հարի Փոթերը և Ռոն Ուիզլին պաշտոնապես չեն ավարտել ուսումը Հոգվարթսում՝ մոգության և կախարդության դպրոցում

 

Վոլդեմորտի մահից և նրա աջակիցների հանձնվելուց հետո Ռոնը և Հարին չեն ցանկացել վերադառնալ Հոգվարթս և ավարտել ուսումը: Միայն Հերմիոնան է ցանկացել հանձնել բոլոր քննությունները և մասնակցել ավարտական երեկոյին: Սակայն սա չի խանգարել նրանց աշխատանքի ընդունվել Կախարդության նախարարությունում:

 

 

Քանի՞ տարեկան էին Դամբլդորը և Վոլդեմորտը մահվան պահին

 

Դամբլդորը մահացել է 115 տարեկանում, իսկ Վոլդեմորտը, ով ցանկանում էր անմահ դառնալ, մահացել է 71 տարեկանում:

 


 
 
Հոգվարթսը կառուցել է 40 մարդ՝ 7 ամսվա ընթացքում

 

Դեկորատորները հսկայական աշխատանք են արել՝ այս կարճ ժամկետում կառուցելով շենքի մակետը: Ընդ որում՝ աշխատանքները չեն ավարտվել նկարահանումների ամբողջ ընթացքում, քանի որ անհրաժեշտ ռակուրսները փոխվել են ֆիլմից ֆիլմ:


 
Ջոան Ռոուլինգը հնարել է գրքի հմայագրերը լատիներենի իմացության շնորհիվ

 

Գրողի համալսարանական կրթությունն օգնել է նրան կազմել գրքում օգտագործվող հմայագրերի անվանումները:

 

 

Հերմիոնայի կերպարը յուրահատուկ ինքնադիմանկար է



Ռոուլինգը բազմիցս խոստովանել է, որ ինքը ստեղծել է Հերմիոնայի կերպարը՝ մասամբ օգտվելով իր մասին հիշողություններից: Գրողի խոսքով՝ Հերմիոնան շատ ավելի խոհեմ էր, քան ինքը, սակայն գիտելիքների ծարավը, ջանասիրությունը և տարօրինակ արարքների հանդեպ անհանդուրժողականությունն իրենց մոտ հաստատ ընդհանուր է:

 

Քինգս Քրոս կայարանը պատահաբար չէ ընտրվել



Հենց այստեղ են ծանոթացել Ռոուլինգի ծնողները, և նա ընտրել է այս վայրը որպես դեպի մոգության և կախարդության աշխարհ տանող ճանապարհորդության սկիզբ:

 

Փաստեր Հարի Փոթերի մասին, որոնք շատերի համար անհայտ են եղել (լուսանկարներ)