Բոսնիացի թոշակառուն փայտե Volkswagen «բզեզ» է պատրաստել կաղնու ավելի քան 50 հազար կտորից (լուսանկարներ)
Թոշակառուները տարբեր միջոցներ են գտնում իրենց առօրյան լցնելու և հետաքրքիր դարձնելու համար:
Այսպես, 71-ամյա բոսնիացի Մոմիր Բոյիկը պատրաստել է ամբողջությամբ փայտե Volkswagen մակնիշի ավտոմեքենայի «բզեզ» մոդելը՝ օգտագործելով կաղնու ավելի քան 50 հազար կտոր:
Big Picture-ը գրում է, որ այս գլուխգործոցը ստեղծելու համար տղամարդուն պահանջվել է ավելի քան 2 տարի:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոմեքենայի թափքը պատված է կաղնու հազարավոր կտորներով, որոնցից յուրաքանչյուրի համար պահանջվել է առնվազն 23 առանձին գործընթաց:
Նշվում է, որ ավտոմեքենայի ղեկը, անգամ ռադիոն պատրաստված են փայտից:




















