Լոնդոնաբնակ վարպետը ջութակներ է նկարազարդում՝ յուրաքանչյուրի վրա աշխատելով ավելի քան 3 շաբաթ (լուսանկարներ)
Լոնդոնում բնակվող Լեոնարդո Ֆրիգոն վաստակում է իր սիրելի գործով. նա երաժշտական գործիքներ է նկարազարդում՝ ներդնելով իր ամբողջ սերն ու նվիրվածությունն այս զբաղմունքի մեջ:
Bored Panda-ն գրում է, որ վարպետը կյանքի պատմություններ և արվեստի հայտնի գործեր է պատկերում ջութակների և թավջութակների վրա: Նրա աշխատանքը ներառում է խորհրդանիշներ, տեքստերի հատվածներ և դետալներ, որոնք հանդիսատեսին թույլ են տալիս «շփվել» գործիքների հետ և առանձնահատուկ ձևով ընկալել երաժշտությունը:
Ֆրիգոյի խոսքով՝ իր արվեստի նպատակը պատմությունները, իրադարձությունները և նույնիսկ կենսագրությունները գրաֆիկական միջոցներով ներկայացնելն է:
«Ինձ դուր է գալիս մտածել, որ իմ երաժշտական գործիքները կարող են ընթերցվել գրքերի պես: Սիրում եմ երաժշտությունը և երաժշտական գործիքները, և մի ջութակի նկարազարդումն ավարտին հասցնելու համար աշխատում եմ ավելի քան 3 շաբաթ», - պատմել է նա:






























