Սթենլի Կուբրիկի ամենատպավորիչ կադրերը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

09:10 • 28.10.17

Սիրված ռեժիսոր և սցենարիստ Սթենլի Կուբրիկը, որը հսկայական ազդեցություն է գործել ամերիկյան կինեմատոգրաֆի վրա, հայտնի է ոչ միայն ֆիլմերի շնորհիվ. նրա լուսանկարներն առանձնանում են դրամատիզմի և խորհրդավորության անկրկնելի համադրությամբ:

Կուբրիկը ծնվել է 1928 թվականի հուլիսի 26-ին Նյու Յորքում՝ հրեական ընտանիքում: Դեռ միջնակարգ դպրոցում նա մեկ տարով ընտրվել է որպես դպրոցի պաշտոնական լուսանկարիչ:

Տարիներ անց նա սկսել է աշխատանք փնտրել որպես անկախ լուսանկարիչ և մտածել ուսման մասին: 1946 թվականին նա սկսել է աշխատել Look ամսագրի համար, այնուհետև դարձել է նրանց մշտական լուսանկարիչը:

Դրանից բացի, Կուբրիկը վաստակել է Վաշինգտոն Սքվերում և Մանհեթենի տարբեր շախմատային ակումբներում շախմատ խաղալով:

Կուբրիկը հայտնի է իր անկրկնելի ֆիլմերի շնորհիվ, որոնցից ամենասիրվածներն են «Փայլատակում» (1980 թ.), «Լարովի նարինջ» (1971 թ.), «Լոլիտա» (1962 թ.), «Սպարտակ» (1960) «Մարդասպանի համբույրը» (1955 թ.), «Լայն փակված աչքերով» (1999 թ.) ֆիլմերը:


Ակնհայտ է, որ Կուբրիկի լուսանկարչական կարիերան մեծ ազդեցություն է թողել նրա ռեժիսորական աշխատանքի վրա: Big Picture-ը ներկայացրել է վարպետի հեղինակած լուսանկարները, որոնք պատկերում են մարդու միայնությունն աշխարհում, որը նա ստեղծել է իր համար, և նրա մեկուսացումը շրջակա միջավայրից:

 

 

Սթենլի Կուբրիկի ամենատպավորիչ կադրերը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)