Բրյուս Ուիլիսի հելոուինյան կոստյումը վախեցրել է համացանցի օգտատերերին (լուսանկար)

22:56 • 30.10.17

Ամերիկացի դերասան Բրյուս Ուիլիսը և նրա օգնականը եկել են Հելոուինին նվիրված երեկույթին՝ կրելով Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմի երկվորյակ քույրերի կոստյումները: Այս մասին հայտնում է Metro-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Բրյուս Ուիլիսը և Սթիվեն Ջեյ Իդսն այդ կոստյումներով եկել են ռեժիսոր Մ. Նայթ Շյամալանի՝ ԱՄՆ-ի Պենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում անցկացվող երեկույթին:

Twitter–ի մի շարք օգտատերեր հայտնել են, որ սրանք իրենց տեսած ամենասարսափելի ու ամենալավ կոստյումներն են:

«Աստված իմ, Բրյուս Ուիլիս, այս ի՞նչ սատանայություն է», - գրել է սոցցանցի օգտատերերից մեկը:

Ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմն էկրաններ է դուրս եկել 1980 թվականին և հիմնված է ամերիկացի գրող Սթիվեն Քինգի նույնանուն գրքի վրա:

 

 

Բրյուս Ուիլիսի հելոուինյան կոստյումը վախեցրել է համացանցի օգտատերերին (լուսանկար)