Մոնիկա Բելուչին հրաժարվել է երկար վարսերից (լուսանկարներ)

16:08 • 09.11.17

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին ներկա է գտնվել The Virna Lisi Award մրցանակաբաշխության արարողությանը, որն անցկացվել է նոյեմբերի 7-ին Հռոմում: Միջոցառման ժամանակ դերասանուհին պարգևատրվել է Վիրնա Լիզիի անվան պատվավոր մրցանակով:

Elle-ի հաղորդմամբ՝ Բելուչին կինոմրցանակի կարմիր գորգին է հայտնվել նոր սանրվածքով. դերասանուհին մինչև ուսերը հասնող երկարացված կարե է արել:

Հայտնի է, որ տարիներ շարունակ Բելուչին հավատարիմ է եղել իր դասական կերպարին և փորձարկումներ է արել միայն մազահարդարման ժամանակ, իսկ այս անգամ որոշել է ավելի լուրջ փոփոխությունների դիմել:

Նշվում է, որ մրցանակաբաշխության համար 53-ամյա դերասանուհին երեկոյան դիմահարդարում է արել՝ շեշտը դնելով աչքերին:

Լուսանկարներում երևում է, որ արարողության ժամանակ Բելուչին կրել է Azzedine Alaïa բրենդի սև նրբագեղ զգեստ, կարճ կարդիգան և բարձրակրունկ կոշիկներ: Դերասանուհին համալրել է իր կերպարն աքսեսուարներով՝ ականջօղերով և մատանիով, ինչպես նաև՝ սև պայուսակով:

 

 

 

 

 

 

 

  

Մոնիկա Բելուչին հրաժարվել է երկար վարսերից (լուսանկարներ)