Lucasfilm-ը հայտնել է «Աստղային պատերազմների» նոր եռապատման ստեղծման մասին

13:22 • 10.11.17

Ռեժիսոր Ջորջ Լուկասի հիմնած Lucasfilm կինոընկերությունը հայտնել է «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի շրջանակում նոր՝ 4-րդ եռապատման ստեղծման մասին:

Starwars.com կայքում ասվում է, որ նոր եռապատման ռեժիսոր կդառնա Ռայան Ջոնսոնը, որը նկարահանել է ֆրանշիզի 8-րդ դրվագը՝ «Վերջին ջեդայներ» ֆիլմը, որի պրեմիերան կկայանա 2017 թվականի դեկտեմբերին:

Նշվում է, որ «Աստղային պատերազմների» երրորդ եռապատումը եզրափակող իներորդ դրվագն էկրաններ դուրս կգա 2019 թվականի դեկտեմբերի 20-ին:

Հայտնի է, որ 2012 թվականի հոկտեմբերին Լուկասը 4.5 միլիարդ դոլարով վաճառել է Lucasfilm-ը Walt Disney-ին: Այնուհետ պարզվել է, որ Disney-ը մտադիր է շարունակել «Աստղային պատերազմները»: 2015 թվականին լույս է տեսել ֆրանշիզի 7-րդ դրվագը՝ երրորդ եռապատման սկիզբը:

Lucasfilm-ը հայտնել է «Աստղային պատերազմների» նոր եռապատման ստեղծման մասին