Մահացել է հայտնի հումորիստ Միխայիլ Զադորնովը
Վաթսունինը տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ռուս գրող, հումորիստ Միխայիլ Զադորնովը, հայտնում է «Իզվեստիա»-ն:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ սիրված հումորիստի մոտ օնկոլոգիական հիվանդություն է ախտորոշվել, ինչի պատճառով 2016 թվականի վերջին նրան վիրահատել են:
Հոկտեմբերի վերջին գրող-երգիծաբան Սեմյոն Ալտովը, խոսելով Զադորնովի առողջական վիճակի մասին, ասել էր՝ «Ամեն ինչ շատ վատ է»:
Նշենք, որ Միխայիլ Զադորնովը ծնվել է 1948թ.՝ Յուրմալա քաղաքում: Նա լայն ճանաչում է ստացել հեռուստատեսային ելույթների ու մոնոլոգների շնորհիվ: Զադորնովը հեղինակել է բազմաթիվ երգիծական ժողովածուներ («Այս խենթ, խենթ, խենթ աշխարհը», «Ես սիրում եմ Ամերիկան»):











