Ամերիկացի հաղորդավարուհի Թայրա Բենքսը կոչ է արել բաց չթողնել Ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը
Ամերիկացի սուպերմոդել, երգչուհի, դերասանուհի և հաղորդավարուհի Թայրա Բենքսըն իր հետևորդներին կոչ է արել բաց չթողնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» նոր ֆիլմը, որի ռեժիսորն է ամերիկացի Ջո Բեռլինգերը:
«Խնդրում եմ՝ բաց չթողնեք «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության, ժխտողականության մասին և ներկայացնում կապն այսօր տիրող մարդու իրավունքների ճգնաժամի հետ և ստեղծվել է իմ ընկեր, պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի կողմից», թվիթերjան իր միկրոբլոգում գրել է ամերիկուհին՝ հավելելով, որ ֆիլմի ցուցադրությունն արդեն մեկնարկել է Լոս ԱՆջելեսում և Նյու Յորքում:
Հիշեցնենք, որ նախօրեին ֆիլմի մասին գրառում էր կատարել նաև Շերը:










