ԱՄՆ-ում Բոբ Դիլանի կիթառը վաճառվել է մոտ 400 000 դոլարով

23:44 • 12.11.17

ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում անցկացված աճուրդի ժամանակ 396 500 դոլարով վաճառվել է ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանի կիթառը:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, գնորդի անունը չի հրապարակվում: Վաճառքն իրականացրել է Heritage Auctions աճուրդի տունը:

Խոսքը 1963 թվականի արտադրության Martin ապրանքանիշի կիթառի մասին է: