Կոտայքի մարզում ծառի վրա տղամարդու դի է հայտնաբերվել

21:18 • 12.11.17

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 12-ին, ժամը 17:28-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի ամառանոցներից մեկի բակում ծառից կախված տղամարդու դի է նկատվել:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարները Վերին Աղբյուրակ թաղամասի այգեգործական կոչվող տարածքի ամառանոցներից մեկի բակից տղամարդու դին (անձը չպարզված) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ 86-ամյա Կամո Քալանթարյանի դին հայտնաբերվել է ծառի վրա։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը բարձրացել էր ծառ՝ տանձ հավաքելու։




Կոտայքի մարզում ծառի վրա տղամարդու դի է հայտնաբերվել