«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

21:35 • 06.10.26

Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։