Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

09:52 • 07.10.26

Վերջին շրջանում մամուլում տարածվող տեղեկությունները ս.թ. ապրիլին կայացած միջոցառումների առնչությամբ պարունակում են թյուրըմբռնումներ և պահանջում են հստակեցում:

Ֆասթ Բանկի ներգրավվածությունը վերաբերում է բացառապես ապրիլի 25-ի միջոցառմանը՝ ամրագրված գովազդային վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրով, որի շրջանակում Բանկը հանդես է եկել միմիայն որպես գովազդային ծառայությունների գնորդ։

Սա ստանդարտ բիզնես պրակտիկա է։ Ըստ պայմանագրի՝ կատարող ընկերությունը գովազդային ծառայությունները մատուցել է իր կողմից կազմակերպված և Հանրապետության հրապարակում 2026 թվականի ապրիլի 25-ին կայացած երաժշտական փառատոնի (միջոցառման) շրջանակներում, իսկ ս.թ. ապրիլի 19-ին Գյումրիում կայացած համերգի հետ  Ֆասթ Բանկը որևէ առնչություն չի´ ունեցել։  Բանկը չի՛ կնքել և չի՛ ունեցել որևէ պայմանագիր։

Ֆասթ Բանկն իր մարքեթինգային արշավների շրջանակում կնքում է գովազդային ծառայությունների հետ կապված  բազմաթիվ պայմանագրեր, այդ թվում՝ համերգների։ Մարքեթինգում սա լայնորեն կիրառվող պրակտիկա է և համահունչ է Բանկի՝ երիտասարդությանը որպես հիմնական թիրախային լսարան դիտարկելու ռազմավարությանը։

Ընդգծում ենք՝ Ֆասթ Բանկի կողմից որևէ կուսակցության, նախընտրական կամ ընտրական քարոզչության ֆինանսավորման կամ հովանավորության վերաբերյալ պնդումներն անհիմն են։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։