Հոլիվուդում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել սեռական բռնության դեմ երթի

10:41 • 13.11.17

Կիրակի Հոլիվուդում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ ի աջակցություն սեռական ոտնձգության և բռնության զոհերի՝ ոգեշնչվելով սոցիալական մեդիաներում տարածված արշավից,  որի մասնակիցները բացահայտել են իրենց հետ տեղի ունեցած սեռական ոտնձգության դեպքերը, հայտնում է Reuters գործակալությունը:


«#MeToo» («Ես նույնպես») երթի մասնակիցները սկսել են իրենց երթը Հոլիվուդ և Հայլենդ պողոտաների անկյունից և շարունակել «Փառքի ծառուղիով», որտեղ անցել են սեռական ոնտձգությունների համար մեղադրված դերասանների և պրոդյուսերների աստղերի կողքով:


Երթին նախորդել է տղամարդկանց և կանանց կողմից սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքների մի ամբողջ շարք: Վերջիններս հայտարարել են, որ ոտնձգությունների են ենթարկվել Հոլիվուդում ազդեցիկ անձանց կողմից: Ցուցարարները, սակայն, նշել են, որ ներկայացնում են նաև տղամարդկանց և կանանց, ովքեր սեռական բռնության են ենթարկվել փոքր տարիքում կամ այլ իրավիճակներում:


Հիշեցնենք, որ ավելի վաղ սեռական ոտնձգության մի շարք մեղադրանքներ են հնչել մասնավորապես դերասաններ Լուի Սի Քեյի, Քևին Սփեյսիի և պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի նկատմամբ:

Image result for hollywood me too

Image result for hollywood me too

Image result for hollywood me too

A Me Too marcher on Hollywood Blvd Sunday to end sexual harassment in the workplace. The #Metoo movement has empowered girls, women and other sexual abuse victims to share their stories of abuse. ( Photo by David Crane, Los Angeles Daily News/SCNG)

MeToo March

98436840

Marchers hold placards on Hollywood's Walk of Fame on Sunday

 

Հոլիվուդում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել սեռական բռնության դեմ երթի