Հմայիչ դեմքեր. Siena International Photo Awards մրցանակի լավագույն աշխատանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Այս տարի Siena International Photography Awards լուսանկարչական մրցույթն անցկացվել է երրորդ անգամ, և ժյուրին արդեն հայտարարել է հաղթողների, լավագույն աշխատանքների հեղինակների անունները:
Big Picture-ի հաղորդմամբ՝ 2017 թվականին ավելի քան 50 հազար սիրողական և պրոֆեսիոնալ լուսանկարիչ աշխարհի 130 երկրից ուղարկել է իր աշխատանքները:
Հայտնի է, որ մրցույթը բաժանված է մի քանի թեմատիկ անվանակարգերի, որոնից մեկը կոչվում է «Հմայիչ դեմքեր և պերսոնաժներ»: Այս անվանակարգում տեղ են գտել այն մարդկանց դիմանկարները, որոնք զբաղված են առօրյա գործերով, հանգստանում են, գտնվում են փակ տարածքում կամ պատահաբար լուսանկարվել են փողոցում:
Ստորև ներկայացնում ենք մրցույթի լավագույն աշխատանքները, որոնք հրապարակվել են Big Picture կայքում:
Siena International Photography Awards-ի բոլոր լուսանկարների հետ կարելի է ծանոթանալ մրցույթի կայքում:
Առաջին տեղ. «Ես այստեղ եմ»
Հեղինակ՝ Ժոաո Տաբորդա, վայր՝ Լիսաբոն

Երկրորդ տեղ. «Ուգանդայի երեխաները»
Հեղինակ՝ Յա Կուանգ, վայր՝ Ուգանդա

Երրորդ տեղ. «Դաշա»
Հեղինակ՝ Ալեքսանդր Վինոգրադով, վայր՝ Մոսկվա

Խրախուսող մրցանակ. «Նամակ»
Հեղինակ՝ Բյանկա Կոստա, վայր՝ Իտալիա

«Անմեղ մանուկ»
Հեղինակ՝ Սոլեդադ Չինալի Ջունտինի, վայր՝ Արգենտինա

«Ծանր բեռ»
Հեղինակ՝ Չունշույ Յու, վայր՝ Չինաստան

«Պապիկ և թոռ»
Հեղինակ՝ Իցզյուն Սյա











