Եթերային մարմար. շոտլանդացի քանդակագործը ծանր մարմարից արվեստի «թեթև» գործեր է ստեղծում (լուսանկարներ)

12:56 • 14.11.17

Դարեր շարունակ քանդակագործության արվեստը ոչ միայն գեղագիտական, այլև գործնական կարևորություն է ունեցել: Ներկայում ստեղծվում են տարբեր ոճերի քանդակներ, որոնք տեղ են գտնում թե՛ թանգարաններում, թե՛ բնակարաններում և զանազան հաստատություններում:

Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում բնակվող քանդակագործ Ալասդեր Թոմսոնն աշխատանքներ է ստեղծում, որոնք ամենաշատն առընչվում են ժամանակակից արվեստի հետ: Վարպետը մարմարի միջոցով անմահացնում է առօրյայի առարկաները՝ հագուստ, կոշիկ, օծանելիք և այլն:

Թոմսոնի աշխատանքներն այնպիսի եթերային ու թեթև տեսք ունեն, որ առաջին հայացքից չի հասկացվում, որ դրանք պատրաստված են քարից:

Bored Panda-ն գրում է, որ Իտալիայում ուսուցում ստացած վարպետը տիրապետում է ինչպես լայնամասշտաբ քանդակներ, այնպես էլ ավելի մանր դեկորատիվ քանդակներ ստեղծելու արվեստին:

Ստորև ներկայացնում ենք վարպետի աշխատանքները, որոնցում նա մարմարի միջոցով պատկերել է նրբագույն գործվածքների թեթևությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եթերային մարմար. շոտլանդացի քանդակագործը ծանր մարմարից արվեստի «թեթև» գործեր է ստեղծում (լուսանկարներ)