Քրիս Քորնելը հետմահու «Խոստումը» երգի համար մարդու իրավունքների ոլորտի մրցանակ է ստացել

23:36 • 14.11.17

Ամերիկացի երաժիշտ, Soundgarden ռոք խմբի առաջնորդ Քրիս Քորնելը հետմահու արժանացել է մարդու իրավունքների ոլորտում առաջին անգամ հանձնվող Promise Award մրցանակին:

Ինչպես գրում է Plasticosydecibelios.com-ը, մրցանակաբաշխության արարողությունն անցկացվում է նոյեմբերի 14-ին Լոս Անջելեսում: Քորնելին այս մրցանակաբաշխությանն առաջադրել է System of a Down հանրահայտ խմբի մենակատար, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:

Մրցանակը շնորհվում է «Խոստումը» երգի և փախստականների համար պայքարում Քորնելի կատարած աշխատանքի համար:

Հիշեցնենք, որ «Խոստումը» երգը հնչել է Հայոց ցեղասպանության մասին պատմող համանուն ֆիլմում:

Քրիս Քորնելը հետմահու «Խոստումը» երգի համար մարդու իրավունքների ոլորտի մրցանակ է ստացել