«Մատանիների տիրակալը» կվերածվի սերիալի ու կհեռարձակվի Amazon-ով
Հոլիվուդյան ամենահայտնի կինոպատումներից մեկը՝ «Մատանիների տիրակալը» կվերածվի սերիալի ու կցուցադրվի Amazon-ի հեռարձակման ծառայությունով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մի քանի եթերաշրջանից բաղկացած սերիալի նկարահանման համար կպահանջվի բազմամիլիոնանոց բյուջե:
Նշվում է, որ սերիալի սյուժեն զգալի տարբերվելու է Փիթեր Ջեքսոնի նկարահանած «Մատանիների տիրակալ»-ից ու կշեղվի դրա ժամանակագրությունից:
Չի բացառվում, որ ավելի ուշ Amazon-ը կնկարահանի «Մատանիների տիրակալ»-ի սփին-օֆֆ սերիաները:
Նշենք, որ Ջեքսոնի կողմից՝ 2001-2003թթ. նկարահանված եռապատումը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 2.9 մլրդ դոլար: Մինչդեռ ֆիլմի 3-րդ մասն արժանացել է 11 «Օսկար» մրցանակի:
«Մատանիների տիրակալը» եռագրության հեղինակն անգլիացի գրող Ջոն Թոլքինն է, որը մահացել է 1973թ.՝ 81 տարեկանում: 1969թ. նա 100.000 ֆունտ ստերլինգով վաճառել է իր գրքերի հեղինակային իրավունքները:










