Ճանապարհորդություն սառած Շոտլանդիայով. սառցե քանդակների ցուցահանդեսի նմուշները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

14:43 • 15.11.17

Շոտլանդիայում քանդակագործները պատրաստվում են The Ice Adventure: A Journey Through Frozen Scotland («Սառցե արկած. ճանապարհորդություն սառած Շոտլանդիայով») խորագրով ցուցահանդեսին, որը կանցկացվի մայրաքաղաք Էդինբուրգում:

The Guardian-ն անդրադարձել է ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքներին և ներկայացվելիք նմուշներին՝ հրապարակելով համապատասխան լուսանկարներ և պատմելով քանդակների մասին:

Ալեքս Գրինհալգը բենզասղոցի միջոցով կտրում է սառույցի մի մեծ կտոր, որից նա կպատրաստի ցուցահանդեսի համար նախատեսված քանդակը:

 


Ցուցահանդեսին նախապատրաստվող ևս մեկ քանդակագործ:

 

 

Միջնադարյան կերպարի սառցե քանդակ, որը կցուցադրվի ցուցահանդեսի ժամանակ:

 

 

Քանդակագործ Ջեք Հաքնին չափում է իր ստեղծած ֆիգուրը՝ վերջնական ուղղումներ անելով դրա վրա:

 

 

Քանդակագործ Դարեն Ջեքսոնն ավարտին է հասցնում միաեղջյուրի սառցե քանդակը:

 

 

Ջեքսոնի ստեղծած առեղծվածային էակը կտեղադրվի  նմանատիպ այլ էակների՝ անտառային գազանների և թագավորների մոտ:

 

 

Դարեն Ջեքսոնի ևս մեկ աշխատանք՝ եղջյուրներով խաչված եղջերուներ:

 

Ճանապարհորդություն սառած Շոտլանդիայով. սառցե քանդակների ցուցահանդեսի նմուշները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)