Թուրք քաղաքապետն այցելել է Կեսարիայի՝ փլուզման եզրին գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

10:15 • 15.11.17

Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա - tert.am) քաղաքի քաղաքապետ Մուսթաֆա Չելիքն այցելել է տեղի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, գրում է kayseriolay.com կայքը:

Քաղաքապետին այցի ընթացքում ուղեկցել են եկեղեցու հիմնադրամի ղեկավարներից Զադիք Թոքերն ու հիմնադրամի ղեկավար կազմի այլ անդամներ:

Ներկաները քաղաքապետի հետ փաստել են, որ եկեղեցու արտաքին պատը կարող է մի քանի տարվա ընթացքում փլուզվել, եթե չիրականացվի անհրաժեշտ միջամտություն:

Քաղաքապետը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին անվանելով «Թուրքիայի ամենակարևոր եկեղեցիներից մեկը», նշել է, որ այն պետք է ջանալ պահպանել՝ որպես Թուրքիայի կարևոր մշակութային ժառանգություն:

Նշենք, որ այս տարվա մարտին աշխարհով մեկ սփռված Կեսարիայի հայությունը Միջինքի ծեսի առթիվ հավաքվել էր շուրջ 900 տարվա պատմություն ունեցող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ Միջինքի պատարագ էր մատուցվել:

Թուրք քաղաքապետն այցելել է Կեսարիայի՝ փլուզման եզրին գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին