Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների մասին հոլովակ է նկարահանվել (տեսանյութ)
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի մասին հոլովակ է նկարահանվել։
Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։
«Ճանապարհորդության սիրահարներին տեսահոլովակը կհուշի, որ Հայաստան այցելելով կարելի է վայելել երկրի դեռևս անծանոթ համն ու բույրը, տեսնել շնորհալի արհեստագործների ստեղծած ինքնատիպ աշխատանքներ, ծանոթանալ թե՛ հին, թե՛ ժամանակակից ճարտարապետությանը, տպավորվել մայրաքաղաք Երևանով, հրաշալի ժամանակ անցկացնել ջերմ ու հյուրընկալ միջավայրում և հեռանալ տպավորված՝ կրկին Հայաստան վերադառնալու մտադրությամբ»,-հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:










