«Շնչող» դիմանկարներ. լույսի խաղն ամերիկացի նկարչուհու աշխատանքներում (լուսանկարներ)
Վերջերս արվեստի ոլորտում հայտնվում են ամենատարբեր ուղղություններ, սակայն կերպարվեստում ամենասիրված ժանրերից մեկը դարեր շարունակ մնում է դիմանկարը:
Ամերիկացի նկարչուհի Մենդի Յուրգենսը մասնագիտանում է մեկ ժանրում՝ կանանց դիմանկարներում, և նրա նպատակասլացությունն ու աշխատասիրությունը տալիս են սպասվող արդյունքը:
Յուրգենսի նկարներն ապացուցում են, որ նկարչության մեջ շատ կարևոր է փոխանցել լույսի խաղը: Հենց այս հանգամանքի շնորհիվ էլ Մենդիի աշխատանքներն ասես շունչ են առնում աչքի առաջ:
Ստորև ներկայացնում ենք տաղանդավոր նկարչուհու լավագույն աշխատանքները, որոնք հրապարակվել են AdMe.ru կայքում.
























