Հայրիկների և դստրերի սերն ու կապվածությունը՝ ուկրաինացի նկարչի աշխատանքներում (նկարազարդումներ)

16:42 • 09.12.17

Հայտնի է, որ հայրերը հատուկ կապվածություն ունեն իրենց դստրերի հետ, և ուկրաինացի նկարիչ Սնեժանա Սուշը նկարազարդումների միջոցով ցույց է տվել այս հարաբերությունների ամբողջ հրաշքը և գեղեցկությունը:

Bored Panda-ն գրում է, որ Սնեժանան հիմնականում աշխատում է ջրաներկով ՝ կենտրոնանալով հայրերի և դստրերի առօրյայի վրա ու նոր լույսի տակ ներկայացնելով նրանց կապվածությունը։

Նկարչի խոսքով՝ ինքը ցանկանում է, որպեսզի մարդիկ գիտակցեն՝ ինչ է թաքնվում սովորական նկարների հետևում և համապատասխան զգացողություններ ունենան:

«Միշտ ցանկացել եմ քնքուշ ու սիրով լի հարաբերություններ ունենալ իմ հայրիկի հետ, սակայն նա չգիտեր՝ ինչպես ցույց տալ իր սերը, ահա թե ինչու հիմնականում սառն էր: Ես նկարեցի այն, ինչն ինձ պակասում էր և ինչն այդքան շատ էի ուզում՝ սիրված և պաշտպանված լինել իմ մեծ հայրիկի կողմից», - պատմել է Սնեժանան:

 

 

 

 

 

 

 

Հայրիկների և դստրերի սերն ու կապվածությունը՝ ուկրաինացի նկարչի աշխատանքներում (նկարազարդումներ)