Ալլա Պուգաչովան բոյկոտում է ամանորյա «Գոլուբոյ օգոնյոկը». ԶԼՄ-ներ

22:19 • 10.12.17

Այս տարվա սկզբին հազարավոր ռուս քաղաքացիներ խնդրագիր էին ստորագրել՝ պահանջելով բարելավել ամանորյա եթերի որակը գլխավոր հեռուստաալիքներում և հեռացնել Ալլա Պուգաչովային և Մաքսիմ Գալկինին տոնական ծրագրերից:

Ինչպես հաղորդում է News.Mail.ru-ն, այժմ լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ երգչուհին իսկապես ելույթ չի ունենա «Գոլուբոյ օգոնյոկ» հաղորդման շրջանակներում, որը նվիրված է լինելու 2018 թվականը դիմավորելու տոնական միջոցառումներին:

Դեկտեմբերի 8-ին համացանցում մի հատված էր հրապարակվել երգչուհու մենեջերի և նրա երկրպագուներից մեկի զրույցից, որի ժամանակ վերջինս ցանկանում էր ճշտել, թե արդյոք Ալլա Բորիսովնան հանդես կգա ամանորյա հաղորդումներում: Այդ հարցին երգչուհու մենեջերը բացասական պատասխան է տվել:

Միևնույն ժամանակ նշվում է, որ երգչուհին դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել այս հարցով:

 

 

 

 

 

 

 

Ալլա Պուգաչովան բոյկոտում է ամանորյա «Գոլուբոյ օգոնյոկը». ԶԼՄ-ներ