Ռոքեր Քրիս Ռին հոսպիտալացվել է բեմի վրա ուշագնաց լինելուց հետո

10:58 • 10.12.17

Բլյուզ ոճի հայտնի բրիտանացի կատարող Քրիս Ռին ուշագնաց է եղել Օքսֆորդում համերգի ժամանակ, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ երաժիշտը հոսպիտալացվել է:

Ականատեսների պատմելով՝ երգերից մեկի կատարման ժամանակ Ռին անսպասելիորեն բռնվել է բարձրախոսից ու հետո ընկել բեմի վրա: Դրանից անմիջապես հետո նրան հիվանդանոց են տեղափոխել:

Այժմ բժիշկները երաժշտի վիճակը կայուն են գնահատում:

Հայտնի է, որ նախորդ տարի Ռին սրտի կաթված էր տարել:

 

Ռոքեր Քրիս Ռին հոսպիտալացվել է բեմի վրա ուշագնաց լինելուց հետո