Ամերիկացի քանդակագործի աշխատանքները, որոնք առաջին հայացքից փայտից են թվում (լուսանկարներ)

23:58 • 11.12.17

Ամերիկացի քանդակագործ Քրիստոֆեր Դևիդ Ուայթի աշխատանքները սիրված են ոչ միայն ցուցասրահներում, այլ նաև համացանցի օգտատերերի շրջանում:

Վարպետը ստիպում է երկար զննել իր աշխատանքները և հիանալ դրանցով, սակայն ոչ բոլորն են հասկանում՝ ինչից են դրանք պատրաստված: Առաջին հայացքից շատերին թվում է, որ քանդակները պատրաստված են փայտից, սակայն սա չի համապատասխանում իրականությանը:

Bored Panda-ն գրում է, որ Ուայթը ստեղծում է այս քանդակները ձեռքով՝ օգտագործելով միայն կավ և ուշադրություն դարձնելով մանրուքներին:

Նշվում է, որ քանդակագործի երևակայության և վարպետության շնորհիվ թվում է, թե քանդակները պատրաստված են փայտից:

Քանդակագործի խոսքով՝ իր աշխատանքները բացահայտում են մարդկանց և բնության միջև հարաբերությունները և ցույց տալիս, որ բոլորը գտնվում են անդադար հոսքում աճի և անկման միջև:

«Փոփոխությունն անընդհատ հիշեցնում է մեզ, որ մշտականությունը պատրանք է, և այս երևույթն արտահայտող քանդակների միջոցով բացահայտում եմ բնության, մարդու և հեղհեղուկության միջև կապը», - ասել է քանդակագործը:

 

 

 

 

 

 

 

Ամերիկացի քանդակագործի աշխատանքները, որոնք առաջին հայացքից փայտից են թվում (լուսանկարներ)