Իրանում հեղափոխությունից ի վեր 1-ին անգամ ելույթ կունենա էլեկտրոնային փոփ երաժշտության ժանրում հանդես եկող արևմտյան խումբ

13:58 • 11.12.17

Գերմանական Schiller խումբը կդառնա էլեկտրոնային փոփ երաժշտության ժանրում առաջին արևմտյան երաժշտական խումբը, որը համերգներ կտա Իրանում՝ 1979 թվականին տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ, գրում է РИА Новости գործակալությունը:


Հայտնի է, որ խումբը Թեհրանում դեկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում կտա 5 համերգ։ Իրանական լրատվամիջոցներն արդեն հայտնել են դեկտեմբերի 11-ի և 12-ի համերգների տոմսերի ամբողջությամբ սպառված լինելու մասին:

Նշենք, որ իսլամական հեղափոխությունից հետո Իրանում երկար տարիներ արգելված է եղել արևմտյան երաժշտություն լսելը:

Իրանում հեղափոխությունից ի վեր 1-ին անգամ ելույթ կունենա էլեկտրոնային փոփ երաժշտության ժանրում հանդես եկող արևմտյան խումբ