Ավստրալիայում պրոֆեսորը վերականգնել է պատմական շարժասանդուղքը՝ ստեղծելով հեքիաթային ինստալյացիա (լուսանկարներ)

14:49 • 12.12.17

Ավստրալիան հայտնի է վայրի բնության պայմաններում և մարդկանց մոտակայքում ապրող բազմաթիվ կենդանատեսակների, մասնավորապես՝ օձերի և սարդերի շնորհիվ, սակայն պետք չէ մոռանալ այս երկրի պատմության և մշակույթի մասին:

Bored Panda-ն գրում է, որ Սիդնեյ քաղաքի Վինյարդ երկաթուղային կայարանում տեղադրվել է Interloop կոչվող ինստալյացիան, որն անմիջապես հայտնվել է քաղաքի բնակիչների և հյուրերի ուշադրության կենտրոնում:

Նշվում է, որ ինստալյացիան կշռում է ավելի քան 5 տոննա: Առաստաղին ամրացված այս քանդակը ստեղծվել է հինավուրց փայտե շարժասանդուղքից:

Ինստալյացիայի հեղինակը Սիդնեյի համալսարանի ճարտարապետության պրոֆեսոր Քրիս Ֆոքսն է, որի խոսքով՝ աշխատանքի նպատակը նորի և հնի միջև փոխգործակցությունը ներկայացնելն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավստրալիայում պրոֆեսորը վերականգնել է պատմական շարժասանդուղքը՝ ստեղծելով հեքիաթային ինստալյացիա (լուսանկարներ)