Ճապոնիայում ընտրել են անցնող տարվա խորհրդանիշը

12:54 • 12.12.17

Ամեն տարի ճապոնացիներն ընտրում են գլխավոր հիերոգլիֆը՝ անցնող տարվա խորհրդանիշը, և այս անգամ ընտրվել է «հյուսիս» նշանակությունն ունեցող հիերոգլիֆը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ավանդույթի համաձայն՝ խորհրդանիշը թղթի վրա մեծ վրձնով և թանաքով պատկերել է Կիոտոյի «Կիյոմիձու դերա» բուդդայական տաճարի վանահայրը, և իրադարձության ուղիղ հեռարձակումը վարել է NHK հեռուստաալիքը:

Նշվում է, որ «հյուսիս» հիերոգլիֆի ընտրությունը մեծ մասամբ կապված է հրթիռային փորձարկումների հետ, որոնք այս տարի իրականացվել են Հյուսիսային Կորեայում և մտահոգություններ առաջացրել Ճապոնիայում:

Հայտնի է, որ անցնող տարվա հիերոգլիֆներ Ճապոնիայում ընտրում են 1995 թվականից:

Ճապոնիայում ընտրել են անցնող տարվա խորհրդանիշը