Արքայազն Ուիլյամը պարգևատրել է Ջոան Ռոուլինգին
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը պարգևատրել է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգին Բուքինգեմյան պալատում: Այս մասին հայտնում է CTV News-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ գրողը դարձել է Բրիտանական թագի պատվավոր ասպետ՝ գրականության և բարեգործության ոլորտում ներդրումների համար: 52-ամյա Ռոուլինգը Բուքինգեմյան պալատ է ժամանել իր ամուսին Նիլ Մարեյի հետ:
Ռոուլինգի խոսքով՝ ինքը խորապես հուզված է, և սա մեծ պատիվ է իր համար:
«Այս մրցանակին արժանացած բազմակողմանիորեն տաղանդավոր մարդկանց շրջան մտնելը, մանավանդ՝ կին գրողի դերում, հատուկ պատիվ է ինձ համար», - ասել է Ռոուլինգը:
Նշվում է, որ այս մրցանակին արժանացել են նաև գիտնական Սթիվեն Հոքինգը, երաժիշտ Փոլ Մաքքարտնին և դերասանուհի Մարգարետ Սմիթը, որը Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարում կատարել է պրոֆեսոր Միներվա Մակգոնագալի դերը:










