Դուեյն Ջոնսոնն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում (լուսանկարներ, տեսանյութ)

12:33 • 14.12.17

Ամերիկացի դերասան, ռեժիսոր և նախկին ռեստլեր Դուեյն Ջոնսոնն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

45-ամյա դերասանը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր օգնել են իրեն կարիերայի ընթացքում, այդ թվում՝ իր քաղաքացիական կնոջը՝ հայազգի Լորեն Հաշյանին: Այժմ զույգը սպասում է երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն:

Հայտնի է, որ Ջոնսոնն աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկն է: 2017 թվականի դեկտեմբերի 20-ին ԱՄՆ-ում կկայանա նրա մասնակցությամբ «Ջումանջի. Ջունգլիների կանչը» ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորը Ջեյք Քեզդանն է:

Նշվում է, որ Ջոնսոնի աստղը դարձել է 2.624-րդը Հոլիվուդի Փառքի ծառուղում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դուեյն Ջոնսոնն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում (լուսանկարներ, տեսանյութ)