Ավելի քան 52 մլրդ դոլար. Walt Disney-ը պատրաստվում է գնել Մերդոքի ակտիվների մի մասը

17:16 • 14.12.17

Ամերիկյան Walt Disney կինոստուդիան պատրաստվում է 52.4 մլրդ դոլարով ձեռք բերել 86-ամյա գործարար Ռուպերտ Մերդոքին պատկանող 21st Century Fox կինոընկերության ժամանցային ակտիվները, որոնք ներառում են նաև Sky արբանյակային հեռուստաալիքի բաժնետոմսերի 39%-ը:

Ինչպես նշում է BBC-ն, մինչդեռ Fox-ի մնացած ակտիվների՝ Fox News-ի և Sports-ի հիման վրա նոր ընկերություն կձևավորվի:

Աղբյուրը նկատում է, որ այս պայմանագրով փաստացի կգա Մերդոքի ավելի քան կես դար տևած «մեդիամենաշնորհի» դարաշրջանի ավարտը:

Հայտնի է, որ Մերդոքը 21 տարեկանում հորից ընդամենը մեկ ավստրալական թերթ ժառանգելուց հետո, ժամանակի ընթացքում ստեղծել է աշխարհի խոշորագույն մեդիակայսրություններից մեկը:

 

Ավելի քան 52 մլրդ դոլար. Walt Disney-ը պատրաստվում է գնել Մերդոքի ակտիվների մի մասը