Forbes-ը հրապարակել է 2017թ. ամենագերագնահատված աստղերի ցանկը (լուսանկարներ)

13:18 • 14.12.17

Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսն անվանել է ընթացիկ տարվա ամենագերագնահատված աստղերի ցանկը, որը գլխավորել է Մարկ Ուոլբերգը:

Ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել են այն հոլիվուդյան աստղերը, որոնք 2016թ. հունիսի 1-ից մինչ ընթացիկ տարվա հունիսի մեկը միլիոնավոր դոլարներ են վաստակել՝ չնայած, որ այդ ընթացքում նրանց մասնակցությամբ թողարկված ֆիլմերը ձախողվել են ու մեծ հասույթ չեն ապահովել:

Աղբյուրը մանրամասնում է, որ նշված ժամկետում Ուոլբերգի մասնակցությամբ 3 ֆիլմ է թողակվել: Դրանք մեծ հաջողություն չեն ունեցել, սակայն դերասանը դրանց համար ստացել է 68 մլն դոլար: Forbes-ի մասնագետները պարզել են, որ դերասանին վճարված յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց կինոստուդիաները հետ են ստացել 4.4 դոլար:

 

Картинки по запросу mark wahlberg

 

Երկրորդ հորիզոնականում է Քրիստիան Բեյլը, որն այս ցանկում է հայտնվել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմում դերակատարումից հետո: Նշվում է, որ 90մլն դոլարանոց բյուջե ունեցող ֆիլմը համաշխարհային կինովարձույթում կարողացել է հետ բերել ծախսերի ընդամենը 11%-ը: Արդյունքում Բեյլն իրեն վճարված հոնորարի ամեն մեկ դոլարի դիմաց կինոստուդիաներին 6.70 դոլար է վերադարձրել:

 

Картинки по запросу christian bale

 

Երրորդ տեղում է Չենինգ Տատումը: Նրա մասնակցությամբ «Լոգանի հաջողությունը» ֆիլմը կինովարձույթում 46.7 մլն դոլար է հավաքել: Ըստ այդմ՝ Տատումն իրեն վճարված յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց կինոստուդիաներին է վերադարձրել 7.60 դոլար:

 

Картинки по запросу channing tatum

 

Օսկարակիր Դենզել Վաշինգտոնը 4-րդն է: Նրա մասնակցությամբ «Հրաշալի յոթնյակը» հավաքել է մոտ 60մլն դոլար: Արդյունքում դերասանն իրեն վճարված յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց կինոստուդիաներին է վերադարձրել 10.40 դոլար:

 

Картинки по запросу denzel washington

 

Վերջին՝ 5-րդ հորիզոնականում Բրեդ Փիթն է, ով իր մասնացությամբ 3 ֆիլմի համար ստացած հոնորարի յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց կինոստուդիաներին 11.50 դոլար է վերադարձրել:

 

Картинки по запросу brad pitt

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի ցանկը գլխավորել էր Ջոնի Դեփը:

 

Forbes-ը հրապարակել է 2017թ. ամենագերագնահատված աստղերի ցանկը (լուսանկարներ)