Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Լոնդոնում իրանական դեսպանատան վրա հարձակման առնչությամբ

23:31 • 10.03.18

Իրանի ԱԳՆ է կանչվել Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ կապված Լոնդոնում իրանական դեսպանատան տարածքում ծայրահեղականների կազմակերպած բողոքի ցույցի հետ: Այս մասին հայտնում է Press TV-ն:

Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ բրիտանական ոստիկանությունը 4 մարդու է ձերբակալել իրանական դեսպանատան պատշգամբում բողոքի ցույց իրականցնելու համար:

Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը հաստատել է, որ դեսպանատան վրա հարձակում է իրականացվել: Ըստ իրանական աղբյուրների՝ դեսպանը նշել է, որ շենք ներխուժած անձինք զինված են եղել փայտե մահակներով ու դանակներով: Դեսպանի կարծիքով՝ իրավախախտներն այսպես կոչված՝ «բրիտանական շիաներ» աղանդավորական միության անդամներ են:

«Ծայրահեղական կրոնական խմբավորումների հետ առնչություն ունեցող մի շարք անձանց կողմից Լոնդոնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան վրա իրականացված հարձակումից հետո շաբաթ երկրի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ», - հայտնել է իրանական արտաքին քաղաքկանության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

 

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Լոնդոնում իրանական դեսպանատան վրա հարձակման առնչությամբ