Ռոջեր Ֆեդերեր. Կցանկանայի նվաճել 100-րդ տիտղոսը

00:13 • 11.03.18

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոստովանել է, որ մինչև 22 տարեկան հասակը նա չէր կարող պատկերացնել, որ կդառնա աշխարհի առաջին ռակետը: 

 

Ֆեդերերը հաղթել է առաջին «Մեծ սաղավարտի» մրցաշարը և Ուիմբլդոն-2003-ն այն ժամանակ, երբ դեռ չէր լրացել իր 22-ամյակը: 

 

Շվեյցարացին առաջին տեղը զբաղեցրել է Australian Open 2004-ից հետո: 

 

«Այն ժամանակ ես կարծում էի, որ անչափ դժվար կլինի դառնալ աշխարհի առաջին ռակետը, քանի որ խաղում էի ընդհատումներով:

 

Հաճելի կլիներ նվաճել կարիերայումս 100-րդ տիտղոսը: Երբեք չէի մտածի, որ կկարողանամ ի կատար ածել այդ նպատակը»,- Ֆեդերերի խոսքն է մեջբերում «Washington Post»-ը: 

Ռոջեր Ֆեդերեր. Կցանկանայի նվաճել 100-րդ տիտղոսը