Կատմանդուում ինքնաթիռ է կործանվել. զոհվել է առնվազն 27 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)

15:01 • 12.03.18

Կատմանդուի օդանավակայանում US-Bagnla բանգլադեշական ավիաընկերության ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այդ մասին հայտնում է Kathmandu Tribune թերթը՝ վկայակոչելով օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչին:


Ինքնաթիռը, որում եղել է 71 մարդ, այդ թվում՝ անձնակազմի չորս անդամ, վթարի է ենթարկվել վայրէջք կատարելու ժամանակ: AFP-ի հաղորդմամբ՝ զոհվել է առնվազն 27 մարդ։ Հայտնի է, որ առնվազն 17 մարդ ողջ է մնացել:


Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ չեղարկվել են օդանավակայանի բոլոր չվերթները:


Օդանավակայանի ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ չվերթը ժամանում էր Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից:

 

Rescue workers stand in front of plane wreckage.

Photo showing smoke rising from the airport runway