Բելառուսի և Լիտվայի սահմանին 900 բեռնատարից կազմված հերթ է գոյացել

17:11 • 19.03.18

Բելառուսի և Լիտվայի սահմանին դժվարացել է բեռնատար ավտոմեքենաների շարժը. սահմանային անցակետերում իր հերթին է սպասում 900 մեծ բեռնատար, նշում է ria.ru-ն։


«Каменный лог» սահմանային անցակետում, ըստ լրատվամիջոցի, գտնվում է 370 բեռնատար ավտոմեքենա: Աղբյուրը հավելում է, որ «Привалка» սահմանային անցակետում իր հերթին սպասում է 195, «Бенякони»-ում՝ 235, իսկ «Котловка»-ում՝ 100 բեռնատար:


Նշվում է, որ տրանսպորտի շարժը բարդացել է նաև Բելառուսի և Լատվիայի սահմանին. այստեղ «Урбаны» և «Григоровщина» սահմանային անցակետերում հերթի մեջ է գտնվում ավելի քան 340 բեռնատար։


Բելառուսից Լեհաստան իր հերթին է սպասում ավելի քան 50 բեռնատար:

Բելառուսի տարածքից դուրս գալու համար սահմանային անցակետերում շարժը բարդացել է արդեն երկրորդ օրը. նախօրեին բեռնատար ավտոմեքենաների խոշորագույն կուտակումը եղել է նույնպես Բելառուսի և Լիտվայի սահմանին՝ գրեթե 1000 ավտոմեքենա: